ՎՎարդուհի Հարությունյան

Նիկոլսը հաստատել է արևմտյան հրթիռներով Ռուսաստանի ռազմական թիրախներին հարվածելու թույլտվության լուրը

Նիկոլսը հաստատել է արևմտյան հրթիռներով Ռուսաստանի ռազմական թիրախներին հարվածելու թույլտվության լուրը

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բրայան Նիկոլսը տեղեկացրել է, որ ամերիկյան կողմը թույլ է տալիս ուկրաինական զինված ուժերին՝ արևմտյան հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին:

«Զենքը, որը նախագահ Բայդենը թույլ է տվել օգտագործել, Ուկրաինային պաշտպանվելու ավելի մեծ հնարավորություն կտա»,- ասել է նա G20 գագաթնաժողովի շրջանակում:

Նիկոլսի խոսքով՝ հնարավոր է՝ դա ազդակ լինի Ռուսաստանի համար, որ Ուկրաինայի տարածքն ուժով գրավելու գաղափարը հաջողությամբ չի պսակվի, և Մոսկվան նստի բանակցությունների սեղանի շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում