ԼԼուսինե Մուրադյան

Բոլոր հարցերին ամփոփիչ պատասխաններ են տրվել. Ավինյանը չընդունեց Անդրանիկ Թևանյանի՝ բանավեճ անելու առաջարկը

Բոլոր հարցերին ամփոփիչ պատասխաններ են տրվել. Ավինյանը չընդունեց Անդրանիկ Թևանյանի՝ բանավեճ անելու առաջարկը

Երևանի ավագանու՝ նոյեմբերի 19-ի նիստին «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը դիմեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին, թե պատրա՞ստ է բանավիճել «Մայր Հայաստան» խմբակցության քաղաքական ղեկավարի՝ Անդրանիկ Թևանյանի հետ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ չի ընդունում բանավեճի առաջարկը, ապա մեկնաբանեց. «Չեմ ընդունի առաջարկը մի պարզ պատճառով. որովհետև, կարծում եմ, պարոն Գրիգորյանը պարոն Թևանյանի բարձրաձայնած բոլոր հարցերին անդրադարձել է, և կարծում եմ՝ ամփոփիչ պատասխաններ են տրվել բարձրաձայնված բոլոր հարցերին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավինյանը հայտարարել էր, որ յուրաքանչյուր ֆորմատով պատրաստ է «Ազգային առաջընթաց» խմբակցության քաղաքական առաջնորդի՝ Հայկ Մարությանի հետ բանավեճի ցանկացած ժամի, ցանկացած տեղում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում