ԼԼուսինե Մուրադյան

Ավագանու՝ տրանսպորտի համակարգի արտոնություններին առնչվող քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց

Ավագանու՝ տրանսպորտի համակարգի արտոնություններին առնչվող քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը ելույթ ունեցավ միասնական տրանսպորտային համակարգին առնչվող մի շարք խմբերի՝ արտոնություններ տալու նախագծի քննարկմանը:

Դիմելով ավագանու ընդդիմադիր անդամներին՝ Անի Խաչատրյանը հայտարարեց. «Դուք դասական խաբեբաներ եք, անուղղելի շառլատաններ»:

Անի Խաչատրյանի ելույթից հետո նիստերի դահլիճում իրարանցում առաջացավ, և սկսեցին բանավիճել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Երևանի ավագանու՝ նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում է հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթը: 

Արտոնությունները վերաբերում են ամսական, եռամսյակային, տարեկան և 10 ուղևորություններով տոմսային փաթեթներին, ուղղված են փոփոխվող սակագնի պայմաններում այն խմբերին, որոնք իրապես դրա կարիքն ունեն կամ ունեն համապատասխան վաստակ Հայաստանի առաջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում