ԼԼուսինե Մուրադյան

Տիգրան Ավինյանը պատրաստ է յուրաքանչյուր ֆորմատում Հայկ Մարությանի հետ բանավեճի

Տիգրան Ավինյանը պատրաստ է յուրաքանչյուր ֆորմատում Հայկ Մարությանի հետ բանավեճի

Երբ ասում եք՝ Հայկ Մարությանին ավագանուց հանեցիք, որ իր հետ չբանավիճեք, թող գար, չէինք հանի, կբանավիճեինք: Սուրեն Գրիգորյանը Հ1-ի եթերում Հայկ Մարությանին բանավեճի է հրավիրել, թող այդ հրավերն ընդունի, եթե այդքան ուժեղ են փաստարկները, գնա, և այդ փաստարկները ներկայացնի: Բայց, ինչպես միշտ, ոնց բոլոր բանավեճերից է խուսափել, ենթադրում եմ՝ այս բանավեճից էլ կխուսափի: Այդ մասին Երևանի ավագանու նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ խոսքն ուղղելով ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներին:

Այս համատեքստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ պատրաստ է բանավեճի:

«Պարոն Ավինյանը պատրաստ է յուրաքանչյուր ֆորմատում ձեր խմբակցության քաղաքական առաջնորդի հետ բանավիճել: Որևէ ֆորմատում, որևէ ժամին, որևէ տեղում Երևանի քաղաքապետը պատրաստ է բանավիճել այս թեմայի շուրջ»,- ասաց Ավինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում