ԼԼուսինե Մուրադյան

Որոշ մարդկանց համար տրանսպորտի գինը թանկանում է, որոշ մարդկանց համար մնում է նույնը, որոշ մարդկանց համար էժանանում է. Հայկ Սահակյան

Որոշ մարդկանց համար տրանսպորտի գինը թանկանում է, որոշ մարդկանց համար մնում է նույնը, որոշ մարդկանց համար էժանանում է. Հայկ Սահակյան

Որոշ մարդկանց համար տրանսպորտի գինը թանկանում է, որոշ մարդկանց համար մնում է նույնը, իսկ արտոնություններով որոշ մարդկանց համար գինն էժանանում է: Այդ մասին ավագանու՝ նոյեմբերի 19-ի նիստին ասաց «Հանրապետություն» խմբակցության անդամ Հայկ Սահակյանը՝ անդրադառնալով տրանսպորտի սակագնի արտոնություններին առնչվող փաթեթին:  

«Ռեֆորմի ամենաբարդ հատվածն ենք մենք անցնում, և այդ հատվածը պիտի անցնենք միասին: Մենք քաղաքական պատասխանատվություն ենք վերցնում մեզ վրա, և իշխանությունները նրա համար են, որ քվեն ստանալուց հետո այդ քաղաքական պատասխանատվությունն ունենան ու կատարեն այդ բարեփոխումները»,- ասաց նա:

Ավագանու անդամը հիշեց՝ երբ արտոնությունների փաթեթը դնում էին շրջանառության մեջ, երկու ընդդիմադիր խմբակցություններ ասում էին, թե իրենց ճնշումով է մշակվել նախագիծը, ապա խոսքն ուղղելով ընդդիմադիր խմբակցություններին՝ ասաց. «Իրականում ես՝ որպես իշխանության մաս, կուզենայի՝ դուք լինեիք այն ընդդիմությունը, որ ստիպեիք իշխանությանը սենց լավ նախագծեր շատ բերել: Ցավոք, այդ ընդդիմությունը չեք:

Բայց եթե նույն ձեր առաջնորդները՝ Թևանյան Անդրանիկը, Հայկ Մարությանը, ասում էին՝ սա մեր ճնշումով է եղել, հարգելի՛ գործընկերներ, դուք պետք է ապացուցեք՝ այդպե՞ս է, թե՞ այդպես չէ:

Եթե կողմ կքվեարկեք նախագծին... կամ կարող եք այլ կերպ քվեարկել, ձեզ հոգեհարազատ Դաշնակցության ոճով ասեք՝ կողմ ըլլալով, դեմ եք»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում