ՎՎարդուհի Հարությունյան

Կիևի կողմից Ռուսաստանի տարածքում արևմտյան հեռահար հրթիռների կիրառումը կնշանակի Արևմուտքի անմիջական մասնակցություն ռազմական գործողություններին. Զախարովա

Կիևի կողմից Ռուսաստանի տարածքում արևմտյան հեռահար հրթիռների կիրառումը կնշանակի Արևմուտքի անմիջական մասնակցություն ռազմական գործողություններին. Զախարովա

Ռուսաստանի տարածքի վրա արևմտյան հեռահար հրթիռների հարձակումներին Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Մարիա Զախարովան կարծիք է հայտնել, որ Կիևի կողմից նման զինատեսակների օգտագործումն արմատապես կփոխի հակամարտության էությունը։

«Դա կնշանակի ԱՄՆ-ի և նրա արբանյակների անմիջական մասնակցությունը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին»,- հավելել է Զախարովան:

Նրա խոսքով՝ ոչ մի զինատեսակ կամ Մոսկվային ռազմավարական պարտություն մատնելու փորձ չի կարող ազդել պատերազմի ընթացքի վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում