ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելի գագաթնաժողովում քննարկել են Ուկրաինային աջակցելու հարցը

ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելի գագաթնաժողովում քննարկել են Ուկրաինային աջակցելու հարցը

ԵՄ արտաքին գործերի նախարարները հավաքվել են Բրյուսելում՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի հետ կապված մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ վերացնել Ռուսաստանի խորքերին հարվածելու համար հեռահար հրթիռներ կիրառելու սահմանափակումները, Հյուսիսային Կորեայի մոտ 10000 զինվորականի տեղակայումը Կուրսկի մարզում և կասկածները, որ Մոսկվան Չինաստանում անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամաս է բացել, գրում է Euronews-ը։

Երկուշաբթի կայացած հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի վիճահարույց հեռախոսազրույցից օրեր անց, որին հաջորդել է ռուսական զանգվածային հարձակումը Ուկրաինայի էլեկտրացանցերի վրա:

Եվրոպացիները խնդիրներ են ակնկալում ԱՄՆ-ում նախագահի ընտրությունում Դոնալդ Թրամփի հաղթանակից, որը խոստացել է վերանայել Ուկրաինային տրամադրվող ռազմական և ֆինանսական օգնությունը։ Թրամփի քաղաքական վերադարձը մտավախություններ է առաջացրել, որ Եվրոպան շուտով կարող է միայնակ մնալ պատերազմից տուժած երկրին աջակցելու հարցում:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ չեղարկել երկարաժամկետ վետոն և թույլ տալ Կիևին օգտագործել Վաշինգտոնի մատակարարած ATACMS հրթիռները ռուսական տարածքին հարվածելու համար։

Բրյուսելում դիվանագետները «համոզիչ» ապացույցներ են ստացել, որ Ռուսաստանը Չինաստանի Սինծյան շրջանում կառուցել է անօդաչու թռչող սարքերի գործարան, ինչը թույլ կտա Կրեմլին շրջանցել Արևմուտքի կոշտ պատժամիջոցները։ ԵՄ պաշտոնյաները դեռ ուսումնասիրում են զեկույցները՝ պարզելու ռուսական սպառազինության ծրագրի մասշտաբները և դրանում Չինաստանի մասնակցության աստիճանը։

Ուկրաինայի պատերազմից բացի, արտգործնախարարների հանդիպմանը քննարկվում է Իսրայելի հետ քաղաքական երկխոսությունը դադարեցնելու՝ Ժոզեպ Բորելի առաջարկը՝ Գազայի հատվածում այդ երկրի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի  խախտումների պատճառով, ինչպես նաև իրավիճակը Վրաստանում՝ անցյալ ամսվա խորհրդարանի ընտրությունից հետո:

Ըստ Euronews-ի, սա, ամենայն հավանականությամբ, Բորելի՝ որպես ԵՄ բարձր ներկայացուցչի մասնակցությամբ վերջին հանդիպումն է, դեկտեմբերի սկզբին նրան կփոխարինի Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում