ԼԼուսինե Մուրադյան

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը:

 

Օրակարգում ներառված է եղել 2025 թ. Հայաստանի պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվող 25 մլն դրամ պետական աջակցության բաշխման հարցը: Զեկուցվել է, որ ստացված հայտերն ամփոփվել են, և կազմվել է նախագիծ: Ծավալված քննարկման արդյունքում խորհրդի անդամները հաստատել են նախագիծը:

 

Հանդիպմանը քննարկվել է նաև ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնի նոր տարածքի տրամադրման հարցը: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատուներին սեղմ ժամկետներում կազմակերպել նոր տարածք տեղափոխման հարցը:

 

Նիստում քննարկվել են նաև խորհրդի անդամների կողմից բարձրացված ընթացիկ այլ հարցեր, որոնց շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկությունները հարցերի լուծման ուղղությամբ:
 

 

Արայիկ Հարությունյանը կարևորել է անհրաժեշտ քայլերի իրականացումը՝ ազգային փոքրամասնությունների ընթացիկ խնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում