ԼԼուսինե Մուրադյան

Երևանի քաղաքապետարանում կենդանիների խնամքով և պաշտպանությամբ զբաղվողների հետ քննարկվել են խնդիրներ

Երևանի քաղաքապետարանում կենդանիների խնամքով և պաշտպանությամբ զբաղվողների հետ քննարկվել են խնդիրներ

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը, «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը, կենդանիների խնամքով և պաշտպանությամբ զբավող կառույցների ներկայացուցիչներ և անհատներ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ և նախանշվել դրանց լուծման հնարավոր տարբերակները: 

Դիտարկվել են համագործակցության ընդլայնման ուղիները, որոնք կնպաստեն անտուն կենդանիներին ընտանիքով ապահովելուն, կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի բարձրացմանը և վտանգավոր հիվանդությունների կանխարգելմանը:

Ներկաները հանդես են եկել  կազմակերպության գործառույթներում փոփոխություններ կատարելու առաջարկներով, որոնք առաջիկայում կքննարկվեն: 

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կազմակերպելու այց «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կենդանասերները հնարավորություն կունենան խնամել կենդանիներին և մասնակցել ձմռանը նախապատրաստվելու միջոցառումներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում