ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսական հրթիռային հարձակում Սումիում բարձրահարկ շենքի վրա, կան զոհեր և վիրավորներ

Ռուսական հրթիռային հարձակում Սումիում բարձրահարկ շենքի վրա, կան զոհեր և վիրավորներ

Նոյեմբերի 17-ի երեկոյան Սումի քաղաքին ռուսական հարվածի ժամանակ հրթիռը խոցել է ինը հարկանի բնակելի շենքը, ինչի հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: 68 մարդ վիրավորվել է, այդ թվում` 10 երեխա, հաղորդել է քաղաքապետի պաշտոնակատար Արտյոմ Կոբզարին:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հաստատել է, որ ավելի քան 400 մարդու տարհանել են վնասված տան փլատակներից:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում ցավակցել է զոհվածների ընտանիքներին ու հարազատներին և նշել, որ իրականացվում է փրկարարական աշխատանք:

Կեսգիշերից անմիջապես հետո ռուսական բանակը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Սումիին, ինչի հետևանքով քաղաքը հոսանքազրկվել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում