ԼԼիլիթ Ասատրյան

Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել. մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել. մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բացօթյա սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ սրճարանի բացօթյա տարածքում գազի բալոնից (10 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Մեկ քաղաքացի դեմքի շրջանում ստացել է այրվածքներ և մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել:

Հրդեհը մարվել է ժամը 15։55-ին։ Այրվել են գազի բալոնից արտահոսած գազը, վառարան և երկու աթոռ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում