ՎՎարդուհի Հարությունյան

Փարիզի արվարձանում անհայտ անձը ռեստորանում պատանդներ է վերցրել

Փարիզի արվարձանում անհայտ անձը ռեստորանում պատանդներ է վերցրել

Փարիզի Իսի-լե-Մուլինո արվարձանում գտնվող ռեստորանում անհայտ անձը պատանդներ է վերցրել՝ հայտնել է BFMTV հեռուստաալիքը։

Նախնական տվյալներով՝ պատանդներ վերցնողը ռեստորանի սեփականատերն է: Նա պատանդ է վերցրել իր չորս աշխատակիցների և բարիկադավորվել շենքում:

Հեռուստաալիքի տվյալով՝ Փարիզի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը շրջափակել է դեպքի վայրը: Ժամանել են նաև փրկարարների անձնակազմեր:

Լe Figaro թերթն էլ հայտնել է, որ պատանդներ վերցրած անձը հայտարարել է ինքնասպանություն գործելու մտադրության մասին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում