ՎՎահե Դավթյան

Չկալովկա գյուղի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Չկալովկա գյուղի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 19։16-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չկալովկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին բախվել են GAZ (վարորդ՝ Գ․ Օ․, ծնված 1988 թ․) և Samand (վարորդ՝ Հ․ Ե․, ծնված 1973 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ GAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ա․ Բ․-ն (ծնված 1999 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Samand մակնիշի ավտոմեքենայի վարորդին հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնությանը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Հ․ Ե․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում