ՄՄարո Թարվերդյան

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 18-ը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ը, փակ է լինելու Է. Իսաբեկյան փողոցի՝ Է. Իսաբեկյան փողոց – Գ. Հովսեփյան փողոց խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փողոց – Ս. Սաֆարյան փողոց խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը:

«Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 

Նոր Նորք վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին առաջարկվում է դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկել այլընտրանքային փողոցներով, իսկ Նորք-Մարաշ վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին՝ ներհամայնքային փողոցներով: 

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը»,- նշված  է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում