ԳԳոհար Սարգսյան

Հոբելյանական պարգևատրումներ՝ «Ակունք» համույթը 50 տարեկան է

Հոբելյանական պարգևատրումներ՝ «Ակունք» համույթը 50 տարեկան է

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:

Երեկոյի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալ է հանձնել համույթի համահիմնադիր Սարգիս Բաղդասարյանին, երրորդ գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանին, երաժիշտ Գագիկ Քոչարյանին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրով են պարգևատրվել համույթի մեներգչուհիներ Աննա Թովմասյանը, Նարինե Զաքարյանը, Արեգնազ Միքայելյանը, իսկ Վարուժան Դավթյանը, Գուրգեն Հայրապետյանը և Գևորգ Ղազարյանն  արժանացել են շնորհակալագրի:

Հոբելյանական համերգային ծրագրում հնչել են մի շարք սիրված գործեր, ինչպես նաև համույթի առաջին գեղարվեստական ղեկավար Մարո Մուրադյանի և ներկա գեղարվեստական ղեկավար, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի կողմից երկացանկում տեղ գտած ստեղծագործությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում