ՎՎահե Դավթյան

Դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը

Դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը

Նոյեմբերի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի հետ (հանրապետական, Միսիսիպի)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Զրուցակիցները քննարկել են 2024թ․ հուլիսին Սենատորի գլխավորությամբ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի պատվիրակության այցը Հայաստան և տարածաշրջանային վերջին զարգացումները։ Մասնավորապես, դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը։

Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և համագործակցության խորացման կարևորությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում