ՄՄարիամ Մխիթարյան

Բորելն առաջարկել է դադարեցնել ԵՄ երկխոսությունը Իսրայելի հետ

Բորելն առաջարկել է դադարեցնել ԵՄ երկխոսությունը Իսրայելի հետ

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն առաջարկել է պաշտոնապես դադարեցնել քաղաքական երկխոսությունն Իսրայելի հետ՝ Գազայի հատվածում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի ենթադրյալ խախտումների պատճառով:

Բորելի առաջարկը հիմնված է ԵՄ-Իսրայել Ասոցացման համաձայնագրի վրա, որը պարունակում է իրավաբանորեն պարտադիր դրույթներ մարդու իրավունքների վերաբերյալ։ Այն պաշտոնապես կներկայացվի երկուշաբթի՝ Բրյուսելում արտգործնախարարների հավաքի ժամանակ:

Քաղաքական երկխոսության դադարեցումը կախված է անդամ երկրների միաձայնությունից, գրում է Euronews-ը:

Այս տարվա սկզբին Իսպանիան և Իռլանդիան համատեղ նամակ գրեցին՝ պահանջելով «հրատապ վերանայել» համաձայնագիրը՝ հաշվի առնելով աճող հումանիտար աղետը, որն, ըստ նրանց, առաջացել է խիտ բնակեցված Գազայի հատվածում Իսրայելի ռազմական արշավի հետևանքով:

Իսպանա-իռլանդական քայլը, սակայն, հանդիպել է Գերմանիայի, Չեխիայի, Ավստրիայի և Հունգարիայի հակազդեցությանը: Նրանք համարվում են դաշինքում Իսրայելի ամենաուժեղ աջակիցները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում