ԼԼուսինե Մուրադյան

Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն՝ հետևելու քննչական մարմինների պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների և շահերի բախման կարգավորումների պահպանմանը

Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն՝ հետևելու քննչական մարմինների պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների և շահերի բախման կարգավորումների պահպանմանը

Նախագծերի փաթեթով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների՝ Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ: Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն՝ հետևելու նշված պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների և շահերի բախման կարգավորումների պահպանման գործընթացը, ինչպես նախատեսված է օրենքով այլ պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանը նոյեմբերի 14-ի ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Մանրամասն ներկայացնելով օրենսդրական փաթեթով նախատեսվող կարգավորումները՝ հիմնական զեկուցողը նշել է, որ միասնական մոտեցում որդեգրելու և կարգավորումների կանխատեսելիության ու նաև դրանց կիրառման միատեսակություն ապահովելու նպատակով է առաջարկվել օրենսդրական փաթեթը:

Արմենուհի Հարությունյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող կարգավորումների միասնական մոտեցման վերաբերյալ:

«Առաջարկվում է փոփոխություն, որով ղեկավարների և տեղակալների կարգապահական վարույթները, որոնք վերաբերելու են վարքագծի կանոններին կամ շահերի բախմանը՝ տեղափոխել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դաշտ»,- մանրամասնել է հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը՝ խորհրդարանականներին ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում