ՆՆորայր Շողիկյան

Բերդ-Այգեձոր ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա տուժած

Բերդ-Այգեձոր ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա տուժած

Նոյեմբերի 14-ին` ժամը 10:01-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր-Մեհրաբ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին, «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օ. Չ. ծնված 1960 թ․) մոտ 150 մետր դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում