ԳԳոհար Սարգսյան

Հրդեհ՝ Վանեվան և Մեծ Մասրիկ գյուղերի միջակայքում գտնվող տորֆի դաշտերում

Հրդեհ՝ Վանեվան և Մեծ Մասրիկ գյուղերի միջակայքում գտնվող տորֆի դաշտերում

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 17:48-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանեվան և Մեծ Մասրիկ գյուղերի միջակայքում այրվում է տորֆ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տորֆավան գյուղի տորֆի դաշտերում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։25-ին, մարվել՝ 21։06-ին։ Մոտ 1 հա տարածքում 40 օջախով այրվել է տորֆ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում