Մի ֆոտոյի պատմություն. գթության մայրապետ

Մի ֆոտոյի պատմություն. գթության մայրապետ

Սպիտակի երկրաշարժը 1988-ի դեկտեմբերին ցնցեց Հայաստանը: Բոլոր լրատվամիջոցները, լրագրողները եւ ֆոտոլրագրողները իրենց ամբողջ ներուժն օգտագործում էին դեպքի վայրից հնարավորինս շուտ տեղեկատվություն ապահովելու համար:

Լսելով Հայաստանում կատարված աղետի մասին` Մայր Թերեզան դեկտեմբերի 18-ին ժամանեց Հայաստան: Երևանում նա հանդիպեց մինիստրների խորհրդի նախագահ  Նիկոլայ Ռիժկովի հետ և խորը ցավակցություն հայտնեց պատահած ողբերգության համար:

Դեկտեմբերի 20-ին Երեւանից մեկնելուց առաջ  Մայր Թերեզան այցելեց Էջմիածին եւ աղետի կապակցությամբ ցավակցություն հայտնեց նաեւ Կաթողիկոս Վազգեն Առաջինին։

Լուսանկարիչ Մարտին Շահբազյանը հիշում է, որ Վեհափառը հազվադեպ էր հյուրերի հետ այլ լեզվով խոսում, միայն շատ հարգարժան մարդիկ էին արժանանում այդ պատվին: Մայր Թերեզան  եւս բացառություն էր:

Մանրամասները՝ տեսանյութում
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում