ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի նախագահի ընտրությունը կարող է տեղի ունենալ հունվարի սկզբին

Վրաստանի նախագահի ընտրությունը կարող է տեղի ունենալ հունվարի սկզբին

Վրաստանի նոր նախագահի ընտրությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2025 թվականի սկզբին։ Այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Բաքվում, որտեղ նա մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կոբախիձեն վստահեցրել է, որ Վրաստանում խաղաղ և հանգիստ վիճակ է, սպասում են ընտրության արդյունքների ամփոփմանը, որից հետո տասներորդ օրը տեղի կունենա խորհրդարանի առաջին նիստը:

«Դրանից հետո կսկսվի խորհրդարանական կյանքը, և շուտով, ամենայն հավանականությամբ հունվարի սկզբին, տեղի կունենա նախագահի ընտրությունը, ապա՝ նախագահի երդմնակալության արարողությունը։ Երկրում կյանքը շարունակվում է սովորական ռեժիմով»,- ասել է Կոբախիձեն:

Վրաստանի ներկա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընտրվել է 2018 թվականին՝ վեց տարի ժամկետով, քաղաքացիների ուղղակի քվեարկությամբ։ Նրա լիազորությունների ժամկետը լրանում է աշնանը:

Սահմանադրության նոր փոփոխությունների համաձայն՝ Վրաստանի ապագա նախագահը կընտրվի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանի ընտրությունից հետո՝ 5 տարի ժամկետով: Այս անգամ ընտրություն կկատարի 300 ընտրիչներից բաղկացած կոլեգիան՝ կազմված խորհրդարանի անդամներից և տեղական իշխանությունների ներկայացուցիչներից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում