ԱԱսպրամ Սարատիկյան

Նոյեմբերյան խոշորացված համայնքում իրականացվել են մի շարք սուբվենցիոն ծրագրեր՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը

Նոյեմբերյան խոշորացված համայնքում իրականացվել են մի շարք սուբվենցիոն ծրագրեր՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքում իրականացվել են մի շարք սուբվենցիոն ծրագրեր՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը՝ փողոցների ասֆալտապատում և սալապատում տուֆով, բակերի բարեկարգում, մանկապարտեզի նոր շենքի կառուցում, համայնքային կենտրոնի վերանորոգում և այլն։

 

Կողբ, Նոյեմբերյան, Ոսկեպար, Հաղթանակ, Այրում, Կոթի և Արճիս բնակավայրերի փողոցների սալապատում տուֆով։
 
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 343,9 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 75 %, իսկ համայնքի ներդրումը՝ 25 %։

 

Ոսկեպար բնակավայրի մանկապարտեզին հատկացված տարածքի հիմնանորոգում, Կողբի թիվ 1 մանկապարտեզի նոր շենքի կառուցում և Բաղանիս, Բերդավան, Զորական, Կողբ, Արճիս, Ոսկեվան բնակավայրերի բակերի բարեկարգում։
 
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 744,5 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 80 %, իսկ համայնքի ներդրումը՝ 20 %։

 

Կողբ, Ոսկեպար, Պտղավան, Դեղձավան, Բագրատաշեն և Բերդավան բնակավայրերի փողոցների ասֆալտապատում։
 
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 516,6 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 55 %, իսկ համայնքի ներդրումը՝ 45 %։

 

Կողբ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգում։
 
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 114,1 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 60 %, իսկ համայնքի ներդրումը՝ 40 %։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում