Հայտնի երաժիշտ Ալան Ալթինօղլուն կմասնակցի Ցեղասպանության տարելիցի ապրիլյան համերգաշարին

Հայտնի երաժիշտ Ալան Ալթինօղլուն կմասնակցի Ցեղասպանության տարելիցի ապրիլյան համերգաշարին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները, բացի հայկական հարցի ու պահանջատիրության հանրայնացման խնդրից, այսօր արդեն աշխարհի տարբեր ծայրերում ապրող բազմաթիվ հայերի համար հայաստանյան բացահայտումների ու ինքնությանը վերադարձի առիթ են դարձել:

Նրանցից մեկը Ալան Ալթինօղլուն է: Նա այսօր Ֆրանսիայի ամենահայտնի դիրիժորներից է ու եվրոպական փառատոների նախընտրելի երաժիշտը: Ալթինօղլուն առաջին անգամ հայրենիք է եկել իր ձայնը միացնելու հիշատակման համերգաշարին:

Հայազգի ֆրանսիացի երաժիշտը Առաջին ալիքի նկարահանող խմբին խոստովանել է, որ ապրիլին կայանալիք «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսով համերգաշարը  կարեւոր հանգրվան է նրա կյանքում:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում