ԼԼիլիթ Ասատրյան

Հունգարիայի ԱԳՆ-ի հետ քաղաքական խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի զարգացման հնարավորությունների շուրջ

Հունգարիայի ԱԳՆ-ի հետ քաղաքական խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի զարգացման հնարավորությունների շուրջ

Նոյեմբերի 11-ին Բուդապեշտում տեղի են ունեցել Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին քաղաքական խորհրդակցությունները: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Խորհրդակցություններում հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, հունգարականը՝ Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարարության պետական քարտուղար Պետեր Ստարայը: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հետագա զարգացման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ, ընդգծել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի աշխուժացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել ԵՄ-ի հետ ՀՀ գործընկերության խորացմանն ուղղված ջանքերին և այդ ուղղությամբ, մասնավորապես, Հունգարիայի գործընկերների հետ համագործակցության հարցերի։

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին, ինչպես նաև վերստին ներկայացել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում