ԱԱսպրամ Սարատիկյան

Եղեգնաձոր-Նորավանք ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Եղեգնաձոր-Նորավանք ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 01:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Նորավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111-րդ կմ-ին Hyundai մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Դ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում