ՎՎարդուհի Հարությունյան

Մենք պետք է համոզվենք, որ Վրաստանում ընտրությունն անցել է արդար և թափանցիկ. Միշել

Մենք պետք է համոզվենք, որ Վրաստանում ընտրությունն անցել է արդար և թափանցիկ. Միշել

Եվրոպական խորհուրդը Բուդապեշտում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովում կքննարկի իրավիճակը Վրաստանում՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որը նախօրեին բանակցություններ է վարել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:

«Ես գիտեմ Եվրամիությանն անդամակցելու՝ վրաց ժողովրդի անկեղծ ձգտման մասին։ Մենք շատ կարևոր որոշում կայացրինք, երբ որոշեցինք Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ։ Մյուս կողմից՝ անցած ընտրությունների հետ կապված խարդախության լուրջ կասկածներ կան, ինչը պահանջում է լուրջ հետաքննություն: Մեզ անհրաժեշտ է հստակություն այս գործընթացի վերաբերյալ, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ արվել է արդար և թափանցիկ»,- ասել է Միշելը:

Եվրոպական խորհրդի նախագահը նշել է, որ այդ հարցերը քննարկել է նաև Կոբախիձեի հետ։

Ավելի վաղ Բրյուսելում հայտարարել էին, որ եվրաինտեգրումը շարունակելու համար Վրաստանը պետք է չեղյալ հայտարարի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենսդրական փաթեթը, ինչպես նաև ձեռնպահ մնա երկիրը ԵՄ-ից հեռացնող այլ գործողություններից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում