ԳԳոհար Սարգսյան

ՔԿԱԳ գործակալության պետը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և աֆրիկյան երկրների պատվիրակներին ներկայացրել է ոլորտի հայաստանյան փորձն ու ձեռքբերումները

ՔԿԱԳ գործակալության պետը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և աֆրիկյան երկրների պատվիրակներին ներկայացրել է ոլորտի հայաստանյան փորձն ու ձեռքբերումները

Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբայում մասնակցել է ՄԱԿ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) Աղետների հետ կապված վիճակագրություն ստեղծողների և օգտագործողների համար 4-րդ փորձագիտական համաժողովին:

ՔԿԱԳ գործակալության պետը համաժողովին ներկայացրել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի հայաստանյան զարգացումները, վերջին տասնամյակի ձեռքբերումները, ինչպես նաև հետագա զարգացմանն ուղղված ծրագրերն ու անելիքները: Համաժողովին մասնակցել են Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և աֆրիկյան երկրների ներկայացուցիչներ:

Հայաստանի Հանրապետությունը կարևոր գործընկեր է ESCAP-ի համար` աչքի ընկնելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման և հրապարակման, կայուն զարգացման նպատակներին (SDG) առնչվող տվյալների ստեղծման և օգտագործման ոլորտում իր ունեցած ձեռքբերումներով՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների շարքում ապահովելով տվյալների հասանելիության և թափանցիկության ամենաբարձր մակարդակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում