ԳԳոհար Սարգսյան

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամները ՀՀ են ժամանել՝ հետևելու Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության ընթացքին

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամները ՀՀ են ժամանել՝ հետևելու Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներին, որոնք Հայաստան են ժամանել՝ հետևելու Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ հատվածի շինարարության ընթացքին։

Հանդիպմանը մասնակցում էին նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, հիմնադրամի աշխատակիցներ։

Հիշեցնենք, որ նշված հատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Տիկին Ղալեչյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի մասնակցությունը Հայաստանի համար կարևոր ենթակառուցվածքային ծրագրի իրականացմանը։

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի առաքելության ներկայացուցիչները նշել են, որ շինհրապարակում հողային աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, առաջին տեղամասում արդեն իսկ ուրվագծվում է ճանապարհի ծրագիրը։

Շինաշխատանքներ են ընթանում թունելի և Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի կառուցման ուղղությամբ։ Կողմերը քննարկել են նաև կամուրջների, թունելների կառուցման առանձնահատկություններին առնչվող, ինչպես նաև այլ հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում