ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան Հունաստանի հետ կապված խնդիրների «փոխշահավետ» լուծումներ է փնտրում. Ֆիդան

Թուրքիան Հունաստանի հետ կապված խնդիրների «փոխշահավետ» լուծումներ է փնտրում. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան հետամուտ է լինելու Էգեյան ծովում հարևան Հունաստանի հետ առկա խնդիրների «փոխշահավետ» լուծումներին։

Ուրբաթ Աթենք կատարելիք այցից առաջ Aksam թերթին տված հարցազրույցում Ֆիդանը նշել է. «Մենք առարկայական քննարկումներ ենք անցկացնում առկա խնդիրների շուրջ և նպատակ ունենք դրանք լուծել այնպես, որ ապահովենք կայուն, փոխշահավետ արդյունք երկու կողմերի համար։ Մեր նպատակն է Էգեյան ծովը վերափոխել խաղաղության ծովի»։

Հունաստանը պնդում է, որ Թուրքիայի հետ իր միակ կարևոր չլուծված խնդիրը Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերում մայրցամաքային շելֆի և բացառիկ տնտեսական գոտու սահմանազատումն է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում