Տարվա միակ օրը, երբ կարող ես ստել ու անսպառ կատակներ անել

Տարվա միակ օրը, երբ կարող ես ստել ու անսպառ կատակներ անել

«Մեղմ ձմեռվա շնորհիվ Շվեյցարիայում սպագետիի դաշտերը հիանալի բերք են տվել»: Այս լուրը 1967-ին հնչել է BBC-ի աշխատակցի շուրթերից: Տեղեկությունը հարյուրավոր հեռուստադիտողների բերել էր հեռուստաընկերություն: Բոլորը ցանկանում էին իմանալ, թե որտեղ են սպագետիի բերքաշատ ծառերը: Եթե այս ամենին հավելենք, որ սրամիտ մեկնաբանը նորությունն ընթերցել էր ապրիլի 1-ին, ամեն ինչ տեղն է ընկնում:

Կատակի տոնի ծագման վերաբերյալ մի քանի վարկած կա: Մի տարբերակով այս օրը հորինել են Հին Հռոմի Հիմարների տոնի փոխարեն, մյուսով էլ էլ ծիծաղի օրը համընկնում է գարնանային արեւադարձին հետ: 

Հայաստանում ապրիլի մեկը նաև սուտ ասելու  օրն է: Հայաստանի Կառավարությունը 2006-ին որոշեց, որ ապրիլի 1-ը պաշտոնապես նշվելու է որպես  Երգիծանքի եւ հումորի օր:

Մանրամասները՝ տեսանյութում
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում