ԱԱնի Օհանյան

Վեդիում բախվել են Toyota-ն և GAZelle-ը. կան տուժածներ

Վեդիում բախվել են Toyota-ն և GAZelle-ը. կան տուժածներ

Նոյեմբերի 4-ին` ժամը 15:42-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Վեդի քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Toyota (վարորդ՝ Մ․ Կ․, ծնված 1975 թ.) և GAZelle (վարորդ՝ Ն․ Ս․, ծնված 1965 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով GAZelle մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ GAZelle մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ն․ Ռ․-ն (ծնված1982 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ ուղղել են GAZelle մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում