ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների զարգացումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների զարգացումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Շնորհավորում եմ Մոլդովայի նախագահական ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ:

Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է։ Վստահ եմ, որ առաջիկա տարիների ընթացքում համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել և ավելի ամրապնդել պատմական սերտ առնչությունների, ժողովրդավարության հիմնարար արժեքների վրա խարսխված երկկողմ հարաբերությունները։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք, իսկ Մոլդովայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում