ՔՔրիստինա Մկրտչյան

Իրավախախտում կատարած վարորդի մոտ հայտնաբերվել են նռնակի նմանվող առարկա, հաբեր և ծալովի դանակ

Իրավախախտում կատարած վարորդի մոտ հայտնաբերվել են նռնակի նմանվող առարկա, հաբեր և ծալովի դանակ

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Կոտայքի մարզի պարեկները նոյեմբերի 1-ին Աբովյան քաղաքի Արզնիի խճուղում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ «Ֆորդի» վարորդը մեքենան վարում է անվտանգության ամրագոտին չամրակապած: Մեքենան կանգնեցնելուց հետո պարեկների մոտ կասկած է առաջացել, որ վարորդը ոչ սթափ է:

 

«Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա վարորդը անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են նռնակի նմանվող առարկա, 16 հաբ և ծալովի դանակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում