ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան կարձագանքեն Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմատեխնիկական գործակցությանը

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան կարձագանքեն Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմատեխնիկական գործակցությանը

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան կարձագանքեն Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմատեխնիկական գործակցությանը։ Պետքարտուղարությունը հարավկորեացի գործընկերների հետ հանդիպումից հետո հրապարակել է կողմերի ընդունած համատեղ հայտարարությունը, որի համաձայն՝ պաշտոնյաները կոչ են անում Մոսկվային և Փհենյանին՝ հարգել միջազգային իրավունքը, ինչպես նաև խոստանում շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը։ 

Վաշինգտոնը և Սեուլը համաձայնել են, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի խորացող հարաբերությունները սպառնում են կայունությանը հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Եվրոպայում:

Միացյալ Նահանգները վերահաստատել է իր հավատարմությունը Հարավային Կորեայի պաշտպանությանը։ Կողմերը նշել են, որ Կորեայի Հանրապետությունում գտնվող ամերիկյան ուժերը կարևոր դեր են խաղում Կորեական թերակղզում և տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում:

Կողմերն ընդգծել են նաև միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը:

Միևնույն ժամանակ, հարավկորեական Yonhap գործակալությունը հայտնել է, որ Հարավային Կորեան և ԱՄՆ-ն առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ համատեղ վարժանքներ են անցկացրել: Դրանց մասնակցել են հարավկորեական RQ-4B Global Hawk հետախուզական ԱԹՍ-ն և ամերիկյան MQ 9 Reaper հարվածային ԱԹՍ-ն, ինչպես նաև օգտագործվել է GBU-38 «խելացի զինամթերք»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում