ՄՄարիա Գաբրիելյան

Փոխվարչապետ Խաչատրյանն ու Թիերի Կովաքսը կարևորել են Սյունիքի դիմակայունության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումը

Փոխվարչապետ Խաչատրյանն ու Թիերի Կովաքսը կարևորել են Սյունիքի դիմակայունության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից։

 

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ փոխվարչապետը հատուկ անդրադարձ է կատարել Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի և Սյունիքի մարզի միջև ձևավորված բազմաոլորտ համագործակցությանը՝ ընդգծելով ապակենտրոնացված համագործակցության դերը Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների հետագա խորացման տեսանկյունից։
 
Այս համատեքստում կարևորվել է Սյունիքի դիմակայունության ամրապնդմանն ուղղված առողջապահական, կրթական և սոցիալ-տնտեսական համատեղ ծրագրերի իրականացումը:

 

Հատուկ անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Լիոն քաղաքում նախատեսվող «Օվերնյ-Ռոն-Ալպեր-Հայաստան-Սյունիք» միջոցառմանը՝ ուղղված Սյունիքի մարզի համայնքների հետ սոցիալ-տնտեսական և մշակութային համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև փոխգործակցության նոր եզրերի բացահայտմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում