ՎՎարդուհի Հարությունյան

Բաքվում կայանալիք COP-29-ին ԱՄՆ պատվիրակության կազմում Բլինքենը և Փաուերը չեն լինի

Բաքվում կայանալիք COP-29-ին ԱՄՆ պատվիրակության կազմում Բլինքենը և Փաուերը չեն լինի

Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի նախագահի՝ միջազգային կլիմայական քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի մեկնի Բաքու՝ հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից:

Ամերիկյան պատվիրակության կազմում են նաև գյուղատնտեսության և էներգետիկայի նախարարները, որոշ փոխնախարարներ, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենիքսը:

COP29-ը բաց կթողնի նաև ԱՄՆ ՄԶԳ գործադիր տնօրեն Սամանթա Փաուերը: Ե՛վ պետքարտուղար Բլինքենը, և՛ Սամանթա Փաուերը ներկա էին Դուբայում և Եգիպտոսում կլիմայի նախորդ համաժողովներին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում