ԼԼուսինե Մուրադյան

Քաղաքացիների ֆինանսական բեռը քիմիաթերապևտիկ դեղերի մասով դեռ մեծ է. Ավանեսյան

Քաղաքացիների ֆինանսական բեռը քիմիաթերապևտիկ դեղերի մասով դեռ մեծ է. Ավանեսյան

Քաղաքացիների ֆինանսական բեռը քիմիաթերապևտիկ դեղերի մասով դեռ մեծ է, որովհետև մենք փոխհատուցում ենք առավելագույնը 300 հազար դրամի շրջանակներում առաջին և երկրորդ ցուցակների ապահովումը: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարարության բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս տարի մեզ հաջողվել է բարեգործական ուղիներով Հայաստան բերել երկու շատ կարևոր և բուժման կուրսերում ամենահաճախ օգտագործվող դեղերից, և ամբողջ տարվա ընթացքում կարողացանք ապահովել մեր քաղաքացիներին, բայց այս բարեգործական ուղիները, իհարկե, ժամանակավոր լուծումներ են, և մենք պետք է սրանք ներառենք մեր պետական պատվերի շրջանակներում:

Ապահովագրական համակարգում ներառված այս ծառայությունների մասով նախատեսում ենք, որ քիմիաթերապևտիկ դեղերի փոխհատուցման շեմը պիտի բարձրանա մինչև 2,1 մլն դրամի, և այս հաշվարկն արվել է Հայաստանում առկա բուժման կուրսերի մանրակրկիտ ուսումնասիրությամբ: Մեր խորին համոզմամբ՝ դրանից հետո բավականին կնվազի մեր քաղաքացիների կողմից հավելյալ վճարումների կարիքը»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում