ՄՄարիա Գաբրիելյան

Մատենադարանում բացվել է «Գիտելիք, արվեստ և արհեստներ միջնադարյան Հայաստանում» լաբորատորիան

Մատենադարանում բացվել է «Գիտելիք, արվեստ և արհեստներ միջնադարյան Հայաստանում» լաբորատորիան

Հոկտեմբերի 31-ին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելեց Մատենադարան՝ մեկնարկելու «Գիտելիք, արվեստ և արհեստներ միջնադարյան Հայաստանում» լաբորատորիան, որն իրականացվում է ԵՄ-ի կողմից KATAPULT-Artbox-ի նախաձեռնության միջոցով ֆինանսավորվող նոր ծրագրի շրջանակում: Այս մասին տեղեկացնում են ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից։

 
 
«Ծրագիրը կզորեղացնի ստեղծագործ մասնագետներին և թարմ մոտեցում կապահովի Հայաստանում արհեստագործության ոլորտին։
 
ԵՄ-ն և Հայաստանը միասին աշխատում են՝ խթանելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության պահպանումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
 

 

Այս առիթով դեսպան Մարագոսը նշել է․ «Այստեղ պահպանված արվեստի և արհեստների նմուշները ներկայացնում են Հայաստանի պատմությունը և մատուցում գիտելիք, որով ոգեշնչվում է այսօրվա նորարարությունը։ Ժամանակակից հետազոտական մեթոդներն ու հնագույն տեխնիկաները համատեղելով՝ այս լաբորատորիան հնարավորություն կտա կիրառել վերականգնման, պահպանման և արհեստագործության նոր մոտեցումներ՝ ամրապնդելով Հայաստանի ստեղծագործական արդյունաբերությունների ոլորտը և ընդգծելով ԵՄ-ի հանձնառությունը մշակութային պահպանությանը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում