ՎՎահե Դավթյան

Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 30-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ուկրաինայի Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

Ջերմ, ընկերական մթնոլորտում անցկացված զրույցի ընթացքում դեսպանն անդրադարձել է իր պաշտոնավարման ավելի քան երեք տարիներին, մասնավորապես դեսպանության գործունեության ընթացքում արձանագրված հաղթանակներին ու հաղթահարված դժվարություններին:

Վլադիմիր Կարապետյանն իր խոսքում ընդգծել է, որ համագործակցությունը Լվովի հայ համայնքի հետ եղել է օրինակելի, ինչը նպաստել է հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել համայնքի բոլոր անդամներին ակտիվ մասնակցության և աջակցության համար, հատկապես դժվարին 2022 թվականին, երբ դեսպանությունը ժամանակավորապես տեղափոխվել էր Լվով:

Համայնքի ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել դեսպանին արված աշխատանքի, Լվովի համայնքի հարցերը մշտական հետաքրքրության կենտրոնում պահելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում