ԱԱսպրամ Սարատիկյան

Գրիգոր Հակոբյանը նշանակվել է Իրանում ՀՀ դեսպան

Գրիգոր Հակոբյանը նշանակվել է Իրանում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Գրիգոր Հակոբյանը նշանակվել է Իրանում ՀՀ դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Գրիգոր Հակոբյանին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»,- ասված է հրամանագրում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արսեն Ավագյանը հետ է կանչվել ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.

Արսեն Ավագյանին հետ կանչել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում