ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Իջևանում. կան տուժածներ

ՃՏՊ Իջևանում. կան տուժածներ

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 09:30-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 

Պարզվել է, որ Porsche մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Մ., ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել եզրաքարերին:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ Հ. Ե.-ն (ծնված 1996 թ.), Գ. Ե.-ն (ծնված 1970 թ.) և Ժ. Ե.-ն (ծնված 1974 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից: Գ. Ե.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ժ. Ե.-ին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում