ԼԼիլիթ Ասատրյան

Վահան Կոստանյանը և Հորդանանի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը շեշտել են ուղիղ օդային ուղևորափոխադրումների և երկուստեք վիզային ռեժիմների դյուրացման կարևորությունը

Վահան Կոստանյանը և Հորդանանի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը շեշտել են ուղիղ օդային ուղևորափոխադրումների և երկուստեք վիզային ռեժիմների դյուրացման կարևորությունը

Հորդանան կատարած այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հոկտեմբերի 30-ին հանդիպում է ունեցել Հորդանանի արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից քննարկում են ունեցել միջազգային և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ՝ անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել երկկողմ հարաբերությունները կրթության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում: Շեշտվել է երկու պետությունների միջև ուղիղ օդային ուղևորափոխադրումների և երկուստեք վիզային ռեժիմների դյուրացման կարևորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում