ԳԳոհար Սարգսյան

Կապահովվի «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը

Կապահովվի «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը

Կառավարության որոշմամբ, վերաբաշխում կկատարվի 2024թ. պետական բյուջեի մասին օրենքում: Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի 2024 թվականի տարեկան պահպանման ծախսերը 50,958.0 հազ. դրամ ավելացնելու անհրաժեշտությամբ: Որոշման ընդունման արդյունքում կապահովվի «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը՝ բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ և մրցունակության ամրապնդմամբ:

2024 թվականի ՀՀ պետական բյուջեով ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերի համար նախատեսվել է 313,992.0 հազ դրամ: ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի նոր համակարգի ներդրման արդյունքում այսօր առկա է ժամանակակից տեխնիկական լուծումներով կառուցված ռադիոեթերի մշտադիտարկման միասնական ցանց, որը ՀՀ ողջ տարածքում հնարավորություն է տալիս իրականացնել շուրջօրյա ռադիոհսկում:

Արագ հայտնաբերվում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բացառում են չթույլատրված ռադիոհեռարձակումները, ինչպես նաև ռադիոխանգարումներ առաջացնող վնասակար սարքերը և համակարգերը` զերծ պահելով եթերը վնասակար խանգարումներից: Համակարգը ծառայում է նաև հատուկ նշանակության խնդիրների լուծման համար: Իրականացվում են ռադիոեթերի մշտադիտարկում՝ 24/7 (ժամ/օր) ռեժիմով, որը հնարավորություն է տալիս ապահովվել մինչև 100% եթերի մաքրություն: Նոր՝ Ռադիոմոնիտորինգի համակարգի ծրագրի ներդրմամբ աշխատակիցների թիվը կավելանա 11 -ով, որից 6 աշխատակից Գորիսի նոր բացված ռադիոհսկման կայանում, Գյումրի և Վանաձոր ռադիոհսկման կայաններում շարժական կայանի համալրման համար 2 աշխատակից և 3 աշխատակից՝ ՊՈԱԿ-ի գլխամասում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում