ԼԼիլիթ Ասատրյան

Չպետք է իրավական պրոցեսը քաղաքական պրոցեսի հետ խառնել. Կարեն Սարուխանյանը՝ «Բալասանյան դաշինքի»՝ մանդատները վայր դնելու մասին

Չպետք է իրավական պրոցեսը քաղաքական պրոցեսի հետ խառնել. Կարեն Սարուխանյանը՝ «Բալասանյան դաշինքի»՝ մանդատները վայր դնելու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային խորհրդի նախագահ Կարեն Սարուխանյանը համաձայն չէ լրագրողների այն պնդումներին, թե «Բալասանյան դաշինքի» մանդատները վայր դնելն իշխանության պարտադրանքն է:

«ՔՊ-ն նման բան չի որոշել, և «Բալասանյան դաշինքը» Գյումրիում մանդատները վայր է դրել, քաղաքապետը հրաժարական է տվել: ՔՊ-ի որոշելու հարցը չէր դա: ՔՊ-ն դրանից հետո արդեն իր դիրքորոշումը հայտնում է:

Եթե խոսքը ձերբակալությունների մասին է, դա իրավական պրոցես է: Եթե ավելի խոր ուսումնասիրեք, կիմանաք որ այդ քրեական գործը եղել է վաղուց, իսկ այն, որ «Բալասանյան դաշինքը» մանդատները դրել է, դրանից հետոյի պրոցեսը և քաղաքապետի հրաժարականն արդեն քաղաքական պրոցես են: 

Իրավական պրոցեսի մասով կարող եք հետաքրքրվել Քննչական կոմիտեից, իրենք, համենայն դեպս, կունենան իրենց մեկնաբանությունը, իսկ իմ մասով ես չեմ հայտարարել այդպիսի բան, որ ես եմ թեկնածուն, ես հայտարարել եմ՝ ՔՊ-ն ունի դիրքորոշում, որ այն համայնքներում, որտեղ ՔՊ կուսակցությունն ունի տարածքային կազմակերպություններ, դրանց նախագահները դիտարկվում են որպես տվյալ համայնքում ընտրություններում ցուցակն առաջնորդող անձնավորություններ»,- նշեց նա:

Նա ընդգծեց, որ քայլերի հաջորդականությունը չի խոսում այն մասին, թե ՔՊ-ն իշխանություն է զավթում:

«Եթե քարոզարշավ եղավ, մարդկանց կներկայացնենք, որ իրականում նման բան չկա: Չպետք է և չարժե իրավական պրոցեսը քաղաքական պրոցեսի հետ խառնել: Բացարձակ մեկը մյուսի հետ կապված պրոցեսներ չեն:

ՔՊ կուսակցությունը հետագա մեր անելիքների մասին պաշտոնապես հանդես կգա հայտարարությամբ»,- ասաց Կարեն Սարուխանյանը:

Հիշեցնենք՝ մանդատներից հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն ներկայացրել են ավագանու «Բալասանյան» դաշինքի 14 անդամները, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Ավագանու «Բալասանյան դաշինք» կուսակցության ընտրական ցուցակում գտնվող և ավագանու անդամ չստացած անդամները բոլորը ինքնաբացարկ էին ներկայացրել՝ բացառությամբ մեկի, որը գտնվում է արտերկրում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում