ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանիայի դեսպանը լքել է Իրանը Գերմանիայի քաղաքացուն մահապատժի ենթարկելուց հետո

Գերմանիայի դեսպանը լքել է Իրանը Գերմանիայի քաղաքացուն մահապատժի ենթարկելուց հետո

Իրանում Գերմանիայի դեսպան Մարկուս Պոտցելը Գերմանիայի և Իրանի քաղաքացի Ջամշիդ Շարմահդի մահապատժից հետո հետ է կանչվել Բեռլին «խորհրդակցությունների համար»։ Այդ մասին հայտնել է dpa գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին։

Թե որքան ժամանակ Պոտցելը կբացակայի Իրանից՝ դեռ հայտնի չէ։ Ըստ հաղորդագրության՝ Թեհրանը գիտեր, որ «մոտ ապագայում» պետք է պատասխան միջոցներ սպասի Շարմահդի մահապատժի դեպքում: Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն էր դատապարտել Ջամշիդ Շարմահդի մահապատիժը և Թեհրանին սպառնացել «լուրջ հետևանքներով»: Ենթադրվում է, որ ԵՄ-ում կքննարկեն Իրանի դեմ նոր պատժամիջոցների հարցը:

Իրանցի Ջամշիդ Շարմահդը, որը նաև Գերմանիայի քաղաքացիություն ուներ, վերջին մի քանի տարիներին բնակվում էր Միացյալ Նահանգներում, Իրանի հետախուզության աշխատակիցները նրան հայտնաբերել են 2020 թվականին Դուբայում: Թեհրանը նրան համարում էր Իրանում ահաբեկչական ճանաչված «Թոնդար» ընդդիմադիր խմբավորման առաջնորդը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում