ԳԳոհար Սարգսյան

Նարեկ Մկրտչյանը Դոհայում հանդիպել է Snoonu ընկերության ղեկավարի հետ

Նարեկ Մկրտչյանը Դոհայում հանդիպել է Snoonu ընկերության ղեկավարի հետ

ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ Կատարի Պետություն կատարած այցի շրջանակում  նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել երկրի առաջատար ընկերություններից Snoonu-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Համադ Մուբարակ Ալ-Հաջրիի հետ։

Քննարկման առանցքում եղել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու երկրներում առկա աշխատուժի լիարժեք օգտագործման և կարողությունների զարգացման վերաբերյալ։ Ընդգծվել է կողմերի պատրաստակամությունը՝ շարունակելու իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ արդյունավետ համագործակցության և փորձի փոխանակման ուղղություններով։

Աշխատուժի ակտիվացման ուղղությամբ աշխատանքները բխում են նաև վերջերս ստորագրված «ՀՀ առավարության և Կատարի Պետության կառավարության միջև Կատարի Պետության տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին համաձայնագրի» շրջանակում ստանձնած պարտավորություններից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում