ՎՎահե Դավթյան

Ապարան քաղաքում մեքենաներ են բախվել

Ապարան քաղաքում մեքենաներ են բախվել

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 20։49-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Փ., ծնված 1991 թ․) բախվել է կայանած մեկ այլ Opel մակնիշի ավտոմեքենային և շրջվել։

Փրկարարները հոսանքազրկել են շրջված ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում