ԱԱնի Օհանյան

Սահմանազատման միջոցով հնարավոր է վերադարձնել Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքները. Էդվարդ Ասրյան

Սահմանազատման միջոցով հնարավոր է վերադարձնել Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքները. Էդվարդ Ասրյան

Սահմանազատման գործընթացի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վերականգնում համապատասխան սահմաններով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով հարցին, թե համաձա՞յն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքները պետք է հետ բերվեն ոչ ռազմական ճանապարհով։

«Սահմանազատման խաղաղ գործընթացներով դա հնարավոր է իրականացնել»,- ասաց ԳՇ պետը:

Հիշեցնենք՝ 2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել էր առաջին սահմանային սյունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում