ԳԳոհար Սարգսյան

Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

ՃՏՊ Երասխ-Երևան ավտոճանապարհի․կան տուժածներ Հոկտեմբերի 24-ին, ժամը 17:12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են Ford (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 2002 թ․) և Honda (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1973 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Honda մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Հ․ Ա․-ն, Ս․ Գ․-ն և ևս մեկ տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են Honda մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևորներից մեկին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում